Անտոնիոն մեծ մասամբ աշխատել է վենետիկյան պատվիրատուների համար։ Նրա աշխատանքները գտնվում են հրապարակներում և այգիներում, Էստեի, Վենետիկի, Հռոմի, Վիեննայի, Գուրկի, Դրեզդենի, Դետրոյթի, Լոնդոնի, Պրահայի, Նեապոլի եկեղեցիներում և թանգարաններում։ Ռայմոնդ դե Սանգրոյի պատվերով աշխատել է Սանսևերոյի կապելլայի ձևավորման վրա։ Կապելլայում նրա սկսած «Քրիստոսը ծածկոցի տակ» (հասցրել է պատրաստել միայն կավե մոդելը) մարմարե արձանն ավարտին է հասցրել երիտասարդ և այն ժամանակ դեռ ոչ հայտնի, նեոպոլիտանյան քանդակագործ Ջուզեպպե Սանմարտինոն, 1753 թվական։